Oragir.News-ը վերջին շրջանում քաղաքացիներից ստացել է դժգոհություններ, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների ստորաբաժանումներում մարդիկ օրերով հերթ են կանգնում։ Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքների ստորաբաժանումները կենտրոնացրել են մեկ տեղում․ Ամասիայի ստորաբաժանումը միացել է Աշոցքին, Մարալիկը` Արթիկին, Ախուրյանինը՝ Գյումրիի Մուշի բաժնի միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների ստորաբաժանմանը։
Oragir.News-ի լրագրողն է եղել Արթիկի բաժանմունքում, զրուցել քաղաքացիների հետ։
Մարդկանց հիմնական դժգոհությունն այն է, որ ստիպված են երկու տրանսպորտ փոխել, արհեստական խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։
Մանրամասները` տեսանյութում։