Մարդիկ որ իմանում են 11 երեխա ունեմ, միանգամից փոխում են վերաբերմունքը

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:46 25-08-2024
Կարապետյանների 13-հոգանոց ընտանիքը ապրում է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։ 41-ամյա Աշխեն Կարապետյանը 11 երեխաների մայր է։ Ավագ որդին 20 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 1 տարեկան։ Oragir.News-ի հետ զրույցում տիկին Աշխենն ասում է՝ դժվարությունները շատ են, բայց այնուամենայնիվ ինքը մնում է այն համոզմանը, որ հատկապես պատերազմից հետո պիտի հայ ընտանիքներում շատ զավակներ ծնվեն։

41-ամյա կինն ասում է` մարդիկ որ իմանում են 11 երեխա ունեմ, միանգամից փոխում են վերաբերմունքը։

Մանրամասները` տեսանյութում։