ՀՀ իշխանությունը Լիբանանի հայ գաղթօջախը մատնել է անտարբերության. բեյրութահայ լրագրող
copy image url

ՀՀ իշխանությունը Լիբանանի հայ գաղթօջախը մատնել է անտարբերության. բեյրութահայ լրագրող

Արտաքին Խոսք Ներքին 6 ամիս առաջ - 19:30 01-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Լիբանանի տարածքը շուրջ 1 շաբաթ ռմբակոծելուց հետո Իսրայելը երեկ երեկոյան ցամաքային գործողություններ սկսեց Լիբանանի հարավային շրջանների վրա՝ նշելով, որ դրանք ուղղված են այդտեղ գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ», իսկ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Հայտարարությունում նշվել է, որ թիրախները «գտնվում են սահմանին մոտ գյուղերում և անմիջական վտանգ են ներկայացնում իսրայելական բնակավայրերի համար»։

Oragir.News-ի հետ զրույցում դիվանագիտական լրագրող և խմբագիր, Լիբանանի հայկական համայնքի անդամ Համօ Մոսկոֆեանը հայտնեց, որ Լիբանանի նկատմամբ այսօր հարձակվել է ոչ միայն Իսրայելը, այլև ԱՄՆ-ն։ Նրա խոսքով՝ վերջիններս ձգտում են օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով և տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին դարձնել իրենց ստրուկը։

«Գիտեք՝ սա շատ հարուստ տարածաշրջան է, այստեղ նավթ կա, գազ կա, հարստություններ կան, ամեն ինչ կա, ինչը սարսափեցնում է բոլորին։ Մարդկային ազգերի պատմության մեջ նման ոճրագործություններ անգամ թուրքերը չեն արել, ինչը արեց այս Նաթանյահու կոչված սատկելիքը։ Սա ու իր հետևում գտնվող Ամերիկայի ոճրագործ ղեկավարները՝ այդ խելառ Բայդենն ու իր օգնականները, Լիբանանի խեղճ ժողովրդի գլխին փաթաթեցին այս շատ մեծ փորձանքը։ Այս ամենի մեջ անշուշտ մեծ հանցանք ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը Նասրալլահին [«Հեզբոլա»-ի սպանված գլխավոր քարտուղարը-խմբ.] և մյուսներին անընդհատ դրդեց գործողությունների և հենց Փեզեշքիան կոչվածը և Զարիֆ կոչվածը՝ ЦРУ-ի լրտեսները Իրանում եկան իշխանության, նրանց առաջին խոսքն այն եղավ, որ իրենք Նասրալլահին ու [«Հեզբոլա»-ն փաստորեն ծախում են։ Հենց Նաթանյահուն և Ամերիկան այս մասին իմացան, առիթը բաց չթողեցին և ամբողջ ուժով հարձակվեցին»,- ասաց նա։

Համօ Մոսկոֆեանը նշում է, որ Հասան Նասրալլահը՝ իր բոլոր սխալներով հանդերձ, արաբական աշխարհի շատ ժողովուրդների բարեկամն էր, ինչպես նաև շատ մտերիմ հարաբերություններ ուներ հայերի հետ. «Նա իր ամբողջ կյանքը պայքարել է Լիբանանի անկախության և ազատության համար, իսկ ամերիկյան շրջանակներն ասում են, որ իրենց մոտ ոչ մի կաթիլ արցունք չի կաթում, ինչպես Նաթանյահուի արած ոճիրներից, ով 50 հազար պաղեստինցու մորթեց, այդ թվում 7000 հազար երեխայի։ Նույնիսկ Հորդանանի Աբդալլահ թագավորը, ով մոր կողմից անգլիացի և անգլիական կրթություն ունի, մի քանի օր առաջ Օմմանում ասաց՝ արդեն այն իրավիճակի ենք հասել, որ ցանկացած մեկն աշխարհի ցանկացած վայրում կարող է ցեղասպանություն իրագործել։ Ես Նաթանյահուին մնանեցնում եմ Ալիևի հետ. նույն խոսելաձևը, նույն ոճրագործը, նույն լկտին ու անամոթը, ինչպես նրա հետևում Էրդողանն է կանգնած, սրա հետևում էլ Բլինքեն անբարոյականի ծնունդն է կանգնած, ով Նաթանյահուի գործողություններին հավանություն է տալիս»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ այսօր աշխարհը 3 սիոնիստ հրեաների՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ձեռքով գնում է դեպի համաշխարհային պատերազմ։ Նա հիշեցրեց, որ Նաթանյահուն ծնվել է Հոլոքոստից փրկված անձանց ընտանիքում, և նա այժմ հայտարարում է, որ ինչ Հիտլերն է արել հրեաների նկատմամբ, այժմ իրենք նույնն են անում Պաղեստինի, այժմ էլ՝ Լիբանանի ժողովրդի նկատմամբ։

Oragir.News-ի հարցին, թե Լիբանանում ստեղծված իրավիճակի հետևանքով հայկական համայնքը մարդկային կորուստներ ունեցե՞լ է՝ Համօ Մոսկոֆեանը պատասխանեց, որ բարեբախտաբար հայկական համայնքը կորուստներ չի ունեցել, քանի որ համայնքի ղեկավարները շատ իմաստուն են վարվել և արկածախնդրությունների մեջ չեն ներքաշվել։ Նրա խոսքով՝ հայկական համայնքի համար թեպետ ֆիզիկական գոյատևման վտանգ դեռևս չկա, այնուամենայնիվ վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով հազարավոր երիտասարդներ բարձրագույն կրթություն ստանալուց հետո հեռանում են և այլ վայրերում են աշխատանքի անցնում, քանի որ տեղում աշխատանք և գումար գրեթե չկա, ու եթե պատերազմն այսպես շարունակվի, կորուստներն ավելի մեծ կլինեն.

«Լիբանանը լքված է, արաբական աշխարհի գրեթե բոլոր ղեկավարներն արևմուտքի խամաճիկներն են, Ռուսաստանն էլ զբաղված է Ուկրաինայով, ու նրան էլ շատ չի հետաքրքրում, թե այստեղ ինչ է կատարվում։ Սուեզի կրիզիս ժամանակ, երբ 3 երկիր Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Ֆրանսիան հարձակվեցին Եգիպտոսի վրա, այն ժամանակ ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ եթե 24 ժամում հետ չքաշվեն՝ արևմտյան ողջ մայրաքաղաքները ատոմական ռմբակոծման կենթարկվեն, ինչից կարճ ժամանակ անց հարձակումը դադարեցվեց։ Այժմ, ցավոք սրտի, երկրագնդի ղեկավարությունը դարձել է բախտախնդիրների, ոճրագործների, գող-ավազակների ամբողջություն, որոնց համար ժողովուրդների կյանքը նշանակություն չունի, ու այժմ իրավիճակը շատ նման է 1938 թվականի աշխարհի իրավիճակին, որից հետո Համաշխարհային պատերազմ տեղի ուենցավ և 70-80 մլն մարդ մահացավ։ Այժմ ոչ թե 70-80 միլիոն, այլ միլիարդավոր մարդիկ կմահանան, որովհետև բոլորն արդեն զինվել են միջուկային զենքով ու սպառնում են մեկը մյուսին»։

Համօ Մոսկոֆեանը նշեց, որ Լիբանանի հայկական գաղթօջախի հայրենասեր մարդիկ շատ խիստ վիրավորված են, որ իրենց հայրենի պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որին սփյուռքահայությունը և հենց իրենք տասնամյակներ շարունակ իրենց չունեցած միջոցներով աջակցել են, ստեղծված իրավիճակի վերաբերյալ անգամ 1 հաղորդագրություն չի տարածել՝ փաստացի համայնքին անտարբերության մատնելով։ «Դուք գիտեք, թե այսօրվա իշխանությունն ինչով է զբաղված. մեր գեղածիծաղ առաջին տիկինը ձեռքին 45 հազար դոլարանոց պայուսակներ ունի, Նիկոլ Փաշինյանն էլ ուտուշ-խմուշի, հեծանվային վազքի մեջ է, ու նրա հեչ վեջն էլ չի՝ Լիբանանում ինչ կլինի, Սիրիայում ինչ կլինի։ Սփյուռքն իրենց բացարձակ չի հետաքրքրում, իսկ այսօր առանց Սփյուռքի հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն իր խոսքն ավարտեց՝ Հայաստանի իշխանություններին տեղեկացնելով, որ Լիբանանում այսօր բնակվում է Կիլիկիայի՝ հայկական վերջին թագավորության բնակիչների, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի սերունդ, որոնց չպետք է անտարբերության մատնել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված