Մեր նպատակն է գործող իշխանությանը օրինական ընտրությունների միջոցով պարտության մատնել. Նորիկյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:47 31-08-2023
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը այսօր՝ օգոստոսի 30-ին, Էրեբունի վարչական շրջանում հանդիպեց բնակիչների հետ, ներկայացրեց ծրագրերը։

Oragir.News-ի հետ զրույցում Նորիկյանն ասաց, որ բավականին դրական ընկալում է նկատում երևանցիների կողմից իրենց քաղաքական ուժի նկատմամբ. «Հույս ունեմ, որ մենք ընտրարշավի վերջնական արդյունքում այնպիսի վստահություն կունենանք երևանցիների մոտ, որ արդյունքները շատերի համար շոկային կլինեն»։

Հարցին՝ այս պահին կա՞ն քննարկումներ՝ որևէ ուժի կամ ուժերի հետ կոալիցիա կազմելու, մասնավորապես՝ «Արդար Հայատտան» կուսակցությունը կոալիցիա կկազմի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցուայն հետ, թե՞ ոչ, քաղաքապետի թեկնածուն ասաց, որ դեռևս սույն թվականի փետրվար ամսին է իրենց ուժը հայտարարել, որ բացառում են գործող իշխանության հետ որևէ կոալիցիոն համագործակցություն. «Մեր պայքարի հիմնական մասը նա է, որ օրինական ընտրությունների միջոցով հաղթենք նրանց և դառնանք հաջորդ իշխանությունը։ Հետևաբար նրանց հետ որևէ գործակցություն բացառում ենք»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում