Այսօր ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակն է: Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։
Ազնավուրն իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով: Հեղինակել ու համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն:
1995 թվականից ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում: 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է եղել, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Նշենք, որ Ազնավուրի 100-ամյակի զանգվածային միջոցառումներ Հայաստանում, մասնավորապես մայրաքաղաք Երևանում նախատեսված չեն։
Շանսոնյեի ծննդյան կապակցությամբ միջոցառումներ են եղել մի քանի դպրոցներում։
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է անուշադրության մատնվել Շառլ Ազնավուրի 100-ամյակը։
«Ոնց կարելի էր Շառլ Ազնավուրի նման մարդու 100-ամյակն անուշադրության մատնել», «Ալիևի հոր 100-ամյակը լիներ համոզված եմ՝ իշխող հանցախումբը ամպայման կհիշեր և կշնորհավորեր»,- ասում էի քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում։