«Պարոն Սիմոնյան, եթե դուք ինձ չխանգարեիք, ես հասցնեի ավարտել իմ խոսքը, չէի գա ելույթ ունենալու: Հիմա դուք ոչ առիթ կունենաք, ոչ էլ հնարավորություն ինձ խանգարելու, ես իմ մտքերը կշարադրեմ կանոնակարգ-օրենքով ընձեռած հնարավորությունների շրջանակներում: Ում էլ դուր չի գալիս, կարա չլսի»։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ ամբիոնի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Ալեն Սիմոնյանն ընդհատեց ընդդիմադիր պատգամավորի ելույթը. «Պարոն Ավետիսյան, հլը մի րոպե, ինչի՞ եք հոխորտում, ուզում եմ հասկանալ: Ուրեմն լսեք, երբ դուք խոսում եք, դուք ունեք սահմանված ժամկետ: Ես ընդամենը ձեզ խնդրել եմ ժամկետի մեջ մնալ: Այստեղ հոխորտալ, ասել՝ ես ինչ կարող եմ անել, ինչ չեմ կարող անել, խնդրում եմ չասել»:
Ի պատասխան՝ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ չի հոխորտում, այլ իր իրավունքներն է պաշտպանում և հիշեցրեց, որ 10 րոպե ժամանակ ունի ելույթի համար։