Զովունի վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Զովունի վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 21:53 30-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի համայնքապետարանի հարևանությամբ, բախվել են «Nissan Tiida» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վարորդներն են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում