Պուտինը պարգևատրել է Հայաստանի և Ադրբեջանի նախկին դեսպաններին
copy image url

Պուտինը պարգևատրել է Հայաստանի և Ադրբեջանի նախկին դեսպաններին

Արտաքին 6 ամիս առաջ - 17:59 30-09-2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։

Վլադիմիր Պուտինը նաև ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին պարգևատրել է Նևսկու շքանշանով՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։