Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրում է․
«Այսօր ներկա գտնվեցի «Երևանի գունավոր վազք» (YEREVAN COLOR RUN) ավանդական վազքարշավին՝ 1 կմ, 5 կմ և 10 կմ մրցատարածություններով, որին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի աղջիկներ և տղաներ։
Մրցման ավարտին պարգևատրեցի առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկներին»: