Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
copy image url

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Ներքին 2 տարի առաջ - 15:50 22-08-2022

Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արթուր Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր գործակարգավարականի ժամանակ հայտնել է Երեւանի քաղաքապետը:
Ավետիսյանը վերահսկողության վարչության պետ էր նշանակվել 2019 թվականի ապրիլին:
Վերջինս 2018 թվականի հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին նշանակվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Ամենից շատ դիտված