Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. փայտագործության դասասենյակը վերածվել է մոխրակույտի. shamshyan.com
copy image url

Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. փայտագործության դասասենյակը վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 17:38 28-09-2024
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` սեպտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Համո Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված դպրոցի 2-րդ հարկում գտնվող փայտագործության դասասենյակում:

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սոս Սերոբյանն ու կրտսեր պարեկ Էդիկ Առաքելյանը:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված