Արդեն մի քանի օր է՝ Նոր Նորք վարչական շրջանի Սամվել Սաֆարյան 7/18 հասցեի հարակից տարածքում դիտահորից կոյուղաջուրը հոսում է դեպի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Նշենք, որ տվյալ հասցեի տարածքում կան խանութներ, հացի փուռ և այլն, որոնց կոյուղաջուրերը լցվում են տվյալ դիտահորը, որն էլ խցանվել է, իսկ «Վեոլիա Ջուր»-ը քաղաքացիների բազմաթիվ զանգերն անպատասխան է թողնում։
Oragir.News-ի հետ զրույցում խանութի սեփականատերերից մեկն ասաց, որ օրեր առաջ դիտահորի խցանման հետևանքով ամբողջ կոյուղաջուրը լցվել է իր խանութ։
«Լցվել էր մեր խանութ, ամբողջ խանութն ապականված էր կեղտաջրերով, գարշելի հոտով, հազիվ մաքրել ենք ստեղ»,- ասաց քաղաքացին։
Նրա խոսքով՝ «Վեոլիա ջուր»-ից ասել են, որ դա մասնավոր հատված է, սակայն, տեսնելով, որ այլևս ելք չկա եկել, մաքրել են։
Մանրամասները՝ տեսանյութում։