Ինչն էր Նոր Նորքում փողոցների ջրալցման պատճառը. պարզաբանում են «Վեոլիա Ջրից»
copy image url

Ինչն էր Նոր Նորքում փողոցների ջրալցման պատճառը. պարզաբանում են «Վեոլիա Ջրից»

Ներքին 11 ամիս առաջ - 11:13 20-05-2024
Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածում մի քանի օր առաջ փողոցների ջրալցման պատճառը շինանյութի և կենցաղային աղբի կուտակումներն են եղել, որոնք դուրս են եկել մակերես և փակել դիտահորերը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը։

Նա հերքեց, որ փողոցները հեղեղվել են աղտոտված դիտահորերի պատճառով`նշելով, որ դիտահորերի վերին շերտերն աղբից մաքրելուց հետո ջրի հոսքը դադարել է։

Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ընկերությունը մաքրել է 161 կոյուղատար:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավանյանը նիստի ընթացքում կարգադրեց ուսումնասիրել Նոր Նորք վարչական շրջանի բոլոր շինհրապարակները:

Ամենից շատ դիտված