44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը. Սամվել Շահրամանյան
copy image url

44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը. Սամվել Շահրամանյան

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 10:47 27-09-2024
Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, 2023 թվականին տեղի ունեցածը համարում եմ դրա հետևանքը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Ինչ վերաբերում է մեղավորներին, ՀՀ-ում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, Աժ-ում գործել է համապատասխան քննիչ հանձնաժողով, որն առաջիկայում երևի կհրապարակի եզրակացությունները։ Մենք ունենք մեր կարծիքները, բայց դրա մասին կարելի է խոսել համապատասխան քրեական գործերի արդյունքների մասին տեղեկանալով և հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով»,-ասաց Շահրամանյանը։

Ամենից շատ դիտված