Էս քաղաքը քաղաքապետ չունի, հեչ բան չունի, մենակ իրենց մասին կմտածեն. Գյումրիի վթարային շենքի բնակիչ

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 23:56 25-09-2024
Գյումրիի Անտառավան 26 շենքի բնակիչները դիմել են Oragir.News-ին, կոյուղաջրերը լցվում է բնակիչների նկուղները, իսկ արդեն երրորդ օրն է՝ հարցին լուծում չի տրվում։ Բնակիչները դժգոհում են, որ արդեն չգիտեն ում դիմեն։

Սվետլանա Սերջանյանն ասում է, որ մարզպետարանից ուղարկում են քաղաքապետարան, քաղաքապետարանից էլ՝ մարզպետարան։

Տիկին Քնարիկն էլ ասում է` էս քաղաքը քաղաքապետ չունի, հեչ բան չունի, մենակ իրենց մասին կմտածեն։

Մանրամասները` տեսանյութում։