ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ
copy image url

ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Ներքին 5 օր առաջ - 12:33 15-04-2025
Ապրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։

Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։

Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Ամենից շատ դիտված