ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները
copy image url

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները

Արտաքին 6 ամիս առաջ - 11:29 24-09-2024
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բաքվում կայանալիք COP-29-ին ընդառաջ մտքեր են փոխանակվել կլիմայի օրակարգի շուրջ: Քննարկվել են նաև Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի «Ապագայի գագաթնաժողովի» արդիական հարցերը, զարգացող երկրների առջև ծառացած խնդիրների համար արդյունավետ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: