Պատիվն ու ամոթը փոխվում են տեղերով ու նիստի մասնակիցների մեջ մեկը չկա, որ ծպտուն հանի․ Մենուա Սողոմոնյան
copy image url

Պատիվն ու ամոթը փոխվում են տեղերով ու նիստի մասնակիցների մեջ մեկը չկա, որ ծպտուն հանի․ Մենուա Սողոմոնյան

Միտք Ներքին 7 ամիս առաջ - 14:28 19-09-2024
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարության նիստն այսօր մեկնարկեց առանց անցյալ տարի այս օրը ադրբեջանական ցեղասպան ագրեսիայի հետևանքով զոհված մեր հարյուրավոր հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողության։
2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. պատիվն ու ամոթը փոխվում են տեղերով։ Երկրի դե ֆակտո ղեկավարի մատուցմամբ է սա տեղի ունենում։ Ու ողջ կառավարության կազմի մեջ կամ նիստի մասնակիցների մեջ մեկը չկա, որ ծպտուն հանի»։