ՀՀ-ն մեդալ չունի «Քոչվորների» խաղերից․ պարզ չէ, թե ով է որոշել, ու ով է մասնակցել մրցույթին
copy image url

ՀՀ-ն մեդալ չունի «Քոչվորների» խաղերից․ պարզ չէ, թե ով է որոշել, ու ով է մասնակցել մրցույթին

Ներքին 7 ամիս առաջ - 20:53 17-09-2024
2024 թվականի սեպտեմբերի 8-ից 13-ը Ղազախստանում անցկացված Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Հանրապետությունը։

Թե ով է որոշել, որ ՀՀ-ն մասնակցի «քոչվորների» մրցույթին, ովքեր են մասնակցիները, Oragir.News-ը նախ փորձեց կապ հաստատել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ, որը ևս ներկա է գտնվել նշված մրցույթին։ Գիլոյանի հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց, վերջինիս հեռախոսն անջատված էր։

ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից էլ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Նշենք, որ «Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերին» մասնակցելու մաիսն լուրը բուռն քննարկումների առիթէ հանդիսացել հատկապես համացանցում։ Օգտատերերը քննադատում են ՀՀ-ի մասնակցությունը նման «միջոցառմանը»։

Նշենք, որ ՀՀ-ն որէ մեդալ չի գրավել «Քոչվորների» խաղերից։ 1-ին տեղը գրավել է Ղազախստանը, 2-րդ տեղում Ղրղզստանն է, 3-րդում՝ Ռուսաստանը։