Սեպտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 21:20-ի սահմաններում Աբովյան համայնքի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մարատ Հ.-ի վարած «Ford Transit» և Երևանի բնակիչ 31-ամյա Արմեն Գ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 38-ամյա Սահակ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում