«Ծիրանի» ռեստորանի մոտ Opel-ը գլխիվայր հայտնվել է քարե պարսպի մոտ․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

«Ծիրանի» ռեստորանի մոտ Opel-ը գլխիվայր հայտնվել է քարե պարսպի մոտ․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 20:22 14-02-2024
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Ս․ Ծառուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով «Առինջ մոլ»-ից դեպի Ջրվեժ տանող ճանապարհահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քարե պարսպի մոտ։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Առինջ գյուղի Անահիտ Ծառուկյանի անվան բժշկական ամբուլատորիա։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված