Արմավիրի մարզում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 18:01 15-09-2024
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում