Երեկ՝ հուլիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ն․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երասխահուն գյուղի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Ջանիբեկ Գ․-ին։
Վիրավորին քաղաքացիները իրենց ուժերով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է, իսկ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: