Բունդեսլիգայի 3-րդ տուրում Բավարիան հյուրընկալվեց Հոլշտայնին և ջախջախեց 6։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց հենց առաջին րոպեին։ Հարի Քեյնի փոխանցումից հետո դարպասը գրավեց Ջամալ Մուսիալան։
Րոպեներ անց արդեն աչքի ընկավ Հարի Քեյնը։ 13-րդ րոպեին տանտերերը գնդակն ուղարկեցին սեփական դարպասը։ Ինքնագոլի հեղինակը Նիկոլայ Ռեմբերգն էր։
Առաջին խաղակեսի ավարտից րոպեներ առաջ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դուբլ ձևակերպեց։ 65-րդ րոպեին հանդիպման 5-րդ գնդակը խփեց Մայքլ Օլիսեն։
Տանտերերն աչքի ընկան միայն 82-րդ րոպեին։ Գոլ խփեց Արմին Գիգովիչը։ Վերջնական հաշիվը հեթ-տրիկով ձևակերպեց Հարի Քեյնը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։
«Բավարիան» 9 միավորով վստահորեն գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: