Երևան քաղաքի ավագանու ապրիլի 22-ի նիստում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հարց ուղղեց զեկուցողին, թե ուսանողների քանի՞ տոկոսն է օգտվում Երևանի տրանսպորտի սահմանած 15 տոկոս զեղչված փաթեթներից։
Փողքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դժվարացավ տվյալներ տրամադրել։ «Անգիր չեմ հիշում, հարցմամբ կամ աշխատանքային կարգով կարող ենք տրամադրել։ Գաղտնիք չկա այդտեղ։ Ուղղակի հիմա, անկեղծ՝ անգիր չեմ հիշում»,- ասաց նա։
Իզաբելլա Աբգարյանը տեեկացրեց, որ անցկացրել է հարցում, քանի որ ուղանողների շրջանակում է աշխատում։ «Իմ 4 խմբերից ընդամենը 1 ուսանող է օգտվում։ Եվ ուսանողությունը շեշտում է, որ հարմար չէ միանվագ գնել փաթեթը։ Իսկ արտոնությունը չի գործում մեկանգամյա տոմսի՝ 150 դրամի վրա, ինչը կարծում ենք՝ սխալ է։ Եվ ավագանին ցանկացած արտոնությունների փաթեթ մտածելուց՝ ճիշտ կլինի՝ շահառուներից չկտրվի ու հասկանա շահառուի իրական կարիքները։ Այս հարցում մենք արդյո՞ք արել են կարիքների գնահատում, որ կարողնանաք վստահ լինել, որ լրամշակման կարիք չի լինելու»։
Փողքաղաքապետը նշեց, որ ուսանողների համար արտոնություն սահմանելիս, ելել են այն կանխավարկածից, որ ուսանողները երիտասարդ տարիքի բերումով, դասերի հաճախելու բերումով պետք է տրասպորտից շատ օգտվեն։ Այսինքն՝ այդ կանխավարկաշից ելնելով է տրամադրվել այդ արտոնությունը։ Այդ դեպքում փաթեթն ավելի ձեռնտու պետք է լիներ, քան մեկանգամյա օգտագործումը։