Հենց փայտը վերցնում եմ ձեռքս, մոռանում եմ դարդերս. գյումրեցի փայտագործ

Ներքին 7 ամիս առաջ - 22:28 14-09-2024
67-ամյա Սաշա Ավետիսյանը ցույց է տալիս արվեստանոցը, որտեղ խնամքով շարված են փայտերը, որոնք իր հմուտ ձեռքերով դառնում են ստեղծագործություն։

Շիրակի մարզում հուշանվերներ պատրաստող տղամարդուն բոլորն են ճանաչում, գիտեն նաև վարպետ Սաշայի՝ նվիրելու սովորության մասին։

Oragir.News-ի թղթակիցն է եղել Սաշա Ավետիսյանի արվեստանոցում։

«Հենց փայտը վերցնում եմ ձեռքս, մոռանում եմ դարդերս ու հոգսերս։ Նույնիսկ հաց ուտելս եմ մոռանում, ես էսպես ցրվում եմ»,- ասում է 67-ամյա փայտագործը։

Սաշա Ավետիսյանն ասում է արդեն չեմ հիշում, թե երբվանից է փայտին շունչ տալիս, բայց իրեն ինչ հիշում է՝ փայտի հետ է աշխատում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված