Փաշինյանը գլուխը պատին է տվել, Կիրանցի պատը ձեռքբերում չէ. հարցում
copy image url

Փաշինյանը գլուխը պատին է տվել, Կիրանցի պատը ձեռքբերում չէ. հարցում

Ներքին Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 16:35 12-09-2024
Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է.

«Դրանից ՀՀ-ն ստացել է պետական սահման, խաղաղություն և անվտանգություն շատ փոքր հատվածում»,- ասել էր նա։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց՝ համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, որ Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ ձեռքբերումն է։

«Կլինի չխոսեք նրա մասին», «Գլուխը պատին է տվել», «Ես չեմ կարող ասել, բայց համաձայն եմ», «Փաշինյանի տիրոջ հերն անիծած»,- այսպես էին մեր հարցին արձագանքում քաղաքացիները։

Նրանցից մեկն էլ այսպես արտահայտեց իր կարծիքը. «Փաշինյանը գլուխը պատին է տվել, նա առաջին հայաստյացն է, նա իրեն երբեք չի կարող արդարացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։