Գլուխը պատին կտա նա, ով կուզի ինձ կոչումից զրկել. հոր տնից չեն բերել դա. Վանեցյան

Ներքին 2 տարի առաջ - 11:31 21-04-2022

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց, որ սա պայքար է հանուն Արցախի, հայ ժողովրդի, և լավ է համարում ընդդիմադիրների՝ իրենց միանալու գործընթացը։

«Իշխանությունների ֆեյքերը իմ անվան մասին ինչ ասես գրում են։ Լրատվական դաշտում իրենց շատ վատ են պահում։ Ապակենտրոն, ցանցային պայքար ենք իրականացնելու»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե վերջին օրերին սպառնալիքներ են հնչում, որ իրեն կոչումից զրկելու են, ձայնագրություններ են հրապարակելու ու ձերբակալեն՝ պատասխանեց. «Գլուխը պատին կտա նա, ով ուզի ինձ կոչումից զրկել. հոր տնից չեն բերել դա»։

Մանրամասն՝ տեսանյութում։





Ամենից շատ դիտված