Երևանում շենքեր են պայթեցրել՝ առանց հարակից շենքերի բնակիչներին նախազգուշացնելու
copy image url

Երևանում շենքեր են պայթեցրել՝ առանց հարակից շենքերի բնակիչներին նախազգուշացնելու

Ներքին 7 ամիս առաջ - 16:16 11-09-2024
Այսօր Երևանում շենք են պայթեցրել։ Այդ մասին գրառումներ են հայտնվել համացանցում․

Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել, առանց հարակից շենքերի բնակիչներին նախազգուշացնելու, առանց ինչ-որ մեկին տարհանելու, կարծես անապատում են աշխատում...»

Իսկ Դավիթ Հայրպետյանի հրապարակած տեսանյութից երևում է, որ փլվող շենքից ոչ հեռու մարդիկ են կանգնած, որ ինչ-որ պահից սկսում են փախչել։ «Շատ հետաքրքիր է քա*ապետարանը կտուգանի՞ տնտեսվարողին մի ամբողջ թաղամաս փոշու մեջ թողնելու համար, թե աչք կփակի, ինչպես Ծիծեռնակաբերդի խճուղու մի ամբողջ կորած գծի վրա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված