Արարատի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Արարատի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 22:17 05-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Երասխ Մ2 ավտոճանապարհի 43 կմ հատվածում, Այգավան գյուղի վարչական տարածքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում