ԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասին
copy image url

ԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասին

Արտաքին 7 ամիս առաջ - 19:55 10-09-2024
Արաբական պետությունների լիգայի (LAS) ԱԳ նախարարներն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու իրենց համաձայնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արաբական պետությունների լիգայում Պաղեստինի ներկայացուցիչ Մուհաննադ ալ-Ակլուկը։

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 10-ին կայացել է Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել են նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ղեկավար (UNRWA) Ֆիլիպե Լազարինին։

«Արտաքին գործերի նախարարներն ընդգծել են իրենց համաձայնությունը միանալու հայցին, որը ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը»,-հայտնել է Ալ Ակլուկը: