Երևանի ավագանու ՔՊ անդամ Նուարդ Վարդանյանի պնդմամբ իր հայտարարգիրը ոտքից գլուխ սխալ է. Ժողովուրդ
copy image url

Երևանի ավագանու ՔՊ անդամ Նուարդ Վարդանյանի պնդմամբ իր հայտարարգիրը ոտքից գլուխ սխալ է. Ժողովուրդ

Մամուլ 7 ամիս առաջ - 07:42 10-09-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երևանի ավագանում ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի սխալներով լրացրած հայտարարագրի տարբեր տարեթվերով նույն մեքենան այս տարի անհետացել Է հայտարարարից:

Բանն այն է, որ Նուարդ Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշել էր, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Դավիթ Ավինյանից ձեռք էր բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։
2022թ. սկզբում ոչ միայն «անհետացել է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվել է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնալով մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։ Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլն դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով որպես 2019 թվականի արտադրության մեքենա։

Այս դեպքից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, ապա ավագանու անդամից պարզաբանում էր հայցել։
Ինքը՝ Վարդանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր.
«Ընդհանրապես էդ հայտարարագիրը ոտքից գլուխ ամբողջը սխալ է։ Ես իրենց (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նամակով էլ եմ դիմել, որ ուղղեն։ Իրենք չեն ուղղել, եւ դա իմ սխալմունքը չէ։»
Ինչևէ սպասենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քայլերին։ Իսկ մինչ այդ ուսումնասիրենք ՔՊ-ական Նուարդ Վարդանյանի 2024 թվականին ներկայացված 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը։
Նուարդ Վարդանյանի հայտարարագրից անհետացել են ոչ միայն մեքենաները, այլ նաև նվիրատվություն ստացած 3 գույքից 2-ը՝ անհատական բնակելի տունը և նվիրատվությաամբ ստացած ևս մեկ շինություն, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունը, որը դեռ չի ստացել իրավունքների պետական գրանցում։

Հետաքրքիր է, թե ուր է անհետացել Նուարդ Վարդանյանի մեքենան և անշարժ գույքը, եթե հայտարարագրում նույնիսկ վաճառքի մասին ոչ մի տվյալ չկա։
Նուարդ Վարդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն դրամ։ Վարդանյանն ունի նաև կրիպտոարժույթ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ։
Վարդանյանը, որպես հաշվետու տարվա եկամուտ հայտարարագրել է Երևանի քաղաքապետարանի կողմից որպես ավագանու անդամ ստացած 75 հազար դրամը։
Այս տարի ևս սպասենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձագանքին՝ հասկանալու, արդյոք կրկին աչք կփակի իշխանության ներկայացուցչի սխալների վրա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին