Անհավասարակշիռ անձինք մուտք են գործել Նոր Նորքի հագուստի խանութ և վախեցրել աշխատակիցներին
copy image url

Անհավասարակշիռ անձինք մուտք են գործել Նոր Նորքի հագուստի խանութ և վախեցրել աշխատակիցներին

Ներքին 7 ամիս առաջ - 23:51 05-09-2024
Երկու անհավասարակշիռ ամուսիններ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մուտք են գործել Նոր Նորքի 1-րդ զանգվածում գործող հագուստի խանութներից մեկ։

Անհավասարակշիռ անձինք վախի մթնոլորտ են ստեղծել խանութ սրահում։

Նրանք իրենց տարօրինակ պահվածքով կասկած են հարուցել և վախեցրել խանութի աշխատակիցներին։

Աշխատակիցներից մեկը երբ ասել է, որ ոստիկանություն կկանչի, կինը ակնոցները դրել է աչքերին և ամուսնու հետ փախել խանութից։

Մեկ այլ աշխատակից էլ հասցրել է ֆիքսել կնոջը՝ խանութի աստիճաններին կանգնած։

Սրահի աշխատակիցը վախից ստիպված օգնության է կանչել մեկ այլ սրահի աշխատակիցներին և տնօրենին, սակայն րոպեներ անց նրանք արդեն փախել են։