Սևանա լճի ափին հայտնաբերվել է Lexus. վարորդի մարմինը ջրասուզակները որոնում են լճում. shamshyan.com
copy image url

Սևանա լճի ափին հայտնաբերվել է Lexus. վարորդի մարմինը ջրասուզակները որոնում են լճում. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 14:57 05-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել են, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերել են Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, և նրա հագուստը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամ է՝ ջրասուզակները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր է որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել է, ապա լողանալու նպատակով մտել է Սևանա լիճ և ջրահեղձ եղել։

Նրա հագուստները հայտնաբերվել են ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև գյուղացիները և որոնվողի հարազատներն ու ընկերները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։