Սևանա լճում ՌԴ քաղաքացին սերֆինգի տախտակով ափից 200 մետր հեռացել էր և անօգնական վիճակում մնացել լճում. shamshyan.com
copy image url

Սևանա լճում ՌԴ քաղաքացին սերֆինգի տախտակով ափից 200 մետր հեռացել էր և անօգնական վիճակում մնացել լճում. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 14:44 25-07-2024
Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում մի քաղաքացի «SUP board»-ով (доска для серфинга կամ սերֆինգի տախտակ), մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը մոտեցել է և այդ քաղաքացուն անվտանգ տեղափոխել ափ:

Ափ դուրս բերված անձը ՌԴ քաղաքացի 45-ամյա Միխայել Շատունովն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: