Երևանում բախվել են Mercedes Sprinter-ը, «ԶԻԼ»-ը և Mercedes CLS55-ը. վերջինի վրայից համարանիշը հանել էին. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են Mercedes Sprinter-ը, «ԶԻԼ»-ը և Mercedes CLS55-ը. վերջինի վրայից համարանիշը հանել էին. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 11:48 04-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին բախվել են «Mercedes CLS 55», «ԶԻԼ» և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բայց նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արսեն Մելքոնյանն ու Վարդան Նիկոյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե բախման հետևանքով «Mercedes CLS 55»-ի առջևի համարանիշը պոկվել էր, ապա հետևի համարանիշը ինչ-որ անձինք հանել էին, սակայն պարեկների հրահանգով համարը նորից տեղադրեցին ավտոմեքենայի վրա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի