Բախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Բախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:08 03-06-2023
Այսօր՝ հունիսի 3-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes Sprinter և անհայտ մակնիշի մոտոցիկլետը:

Մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ 3 հոգի տարբեր աստիճանաի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Mercedes Sprinter -ը հաշվառված է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ընկերության հաշվեկշռում:

Ամենից շատ դիտված