Ուսումնական տարվա մեկնարկին Երևանում ավտոբուսների դիմացի հատվածը զարդարված էր փուչիկներով։
Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանի հետ, պարզելու՝ որքա՞ն գումար է տրամադրել Երևանի քաղաքապետարանը փուչիկների գնման համար, քանի՞ փուչիկ է գնվել, և քանի ավտոբուսի վրա են տեղադրվել փուչիկները։
Տարոն Գևորգյանը ճշտելուց հետո մեզ հետ կապ հաստատեց և նշեց, որ փուչիկները գնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, ոչ թե քաղաքապետարանը։
«3600 փուչիկ է օգտագործվել, ամեն մեկի արժեքը 50 դրամ, տեղադրվել է շուրջ 600 ավտոբուսների վրա և դրա համար ծախսվել է 180 հազար դրամ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ միջոցներից»,- ասաց նա։