Սաղավարտի վրայի գրությունն ուզել է հենց Նիկոլ Փաշինյանը
copy image url

Սաղավարտի վրայի գրությունն ուզել է հենց Նիկոլ Փաշինյանը

Ներքին 2 տարի առաջ - 21:30 07-03-2023
«Մինչև Մեծամորի ատոմակայան վարչապետի կատարած այցը՝ կառավարությունից եկել են ատոմակայանի տարածք՝ տեխնիկական որոշ հարցեր կարգավորելու համար»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Ատոմակայանի արտաքին կապերի բաժնի պետ Անուշ Գրիգորյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչ սկզբունքով է ՀՀ վարչապետին անվանական սաղավարտ տրամադրվել Ատոմակայանի կողմից։

«Մենք այդպիսի սաղավարտներ չենք ունեցել։ Ես այս պահին այդ ինֆորմացիայի բացատրությունը չունեմ, բայց ենթադրում եմ, որ մեր ղեկավար անձնակազմի համար, որպես կանոն, մեզ մոտ անվանական ունենում ենք։ Նախնական իրենք (ՀՀ կառավարությունից- խմբ․) եկել ու ինչ-որ կազմակերպչական մի քանի հարցեր են կարգավորել ու գնացել»,- ասաց նա։

Այդուհանդերձ, մեր զրուցակցի խոսքով, ատոմակայանում բոլոր աշխատակիցներն ունեն իրենց անվանական սաղավարտները։

«Մեզ մոտ բոլորն այդ սաղավարտներն ինդիվիդուալ են լինում։ Այդ սաղավարտներից կրում են համապատասխան մասնագետներն իրենց աշխատանքի ընթացքում։ Բոլոր աշխատակիցներն ունեն այդ անվանական սաղավարտներից։ Չափ գոյություն ունի, և ի վերջո, հիգիենա է։ Մեկը մյուսի սաղավարտը չպետք է կրի։ Մի սաղավարտի վրա կարող է պաշտոնը նշվել, մյուսի վրա՝ անունը, որպեսզի մեկը մյուսի գլխարկը չկրի։ Դիտմամբ եմ գլխարկ ասում, որ պատկերացնեք»,- ասաց նա։

Ատոմակայանի ներկայացուցչի խոսքով՝ հատկապես պաշտոնյաների համար հատուկ սաղավարտներն «անվանակոչվում են» նրանց այցին նախորդող օրերին։

«Այդ նույն սկզբունքով էլ նախատեսվում են անվանական սաղավարտներ նաև կայան եկող հյուրերի համար։ Իսկ կայան եկող հյուրերի համար էլ նախատեսում ենք, քանի որ տեխնիկական շրջայց էր նախատեսված՝ այցի ծրագրով»,- ասաց նա։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ աչքի էր ընկել մեկ այլ կերպարով։ Լուսանկար է հրապարակվել, որտեղ նա Մեծամորի ատոմակայանում շրջայցն իրականացրել է անվանական սաղավարտով։