Երևանում «Կոկա-Կոլայի» ավտոմեքենան բախվել է ծառին, որն էլ կոտրվել և ընկել է կայանված Nissan-ի վրա. shamshyan.com
copy image url

Երևանում «Կոկա-Կոլայի» ավտոմեքենան բախվել է ծառին, որն էլ կոտրվել և ընկել է կայանված Nissan-ի վրա. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 10:55 03-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի 21 հասցեի մոտ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը ավտոմեքենան կայանած դիրքից փորձել է շարժվել և բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վրա։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր էլեկտրական սղոցով մասնատեցին ծառը և այն հեռացրեցին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mitsubishi»-ն հաշվառված է «Կոկա-Կոլա» ընկերության հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում