Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով Բելգորոդում, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է 8 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։ Շտապօգնության խմբերը տուժածներին տեղափոխել են Բելգորոդի բժշկական հաստատություններ։ Փոխանցում է
Tert.am-ը։
Հրշեջ-փրկարարները մարել են բազմաբնակարան շենքի բակում այրվող ավտոմեքենան և բնակարաններից մեկի պատշգամբը։ Հրշեջ-փրկարարները երեք վայրում մարում են նաև չոր խոտը։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Գլադկովը: