Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է, նա նշում է 70 ամյակը: Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին Ստեփանակերտում: 1980թ.-ից նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։
Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ի՞նչ կմաղթեն նրանք Ռոբերտ Քոչարյանին։
Հարցվածներից մի քանիսը հրաժարվեցին շնորհավորել նախագահին, խնդրելով՝ նրա անունը չտալ։
Քաղաքացիներից ոմանք էլ առողջություն և հաջողություն մաղթեցին Քոչարյանին։
«Ամեն դեպքում մարդ է, առողջություն»,- ասաց նրանից մեկը։
Մի կին էլ վրդովվեց հարցից, ապա ՀՀ 2-րդ նախագահի մասին այսպես արտահայտվեց․
«Իր արածների համար պատասխան են տալու իր երեխ»ները»։
Մանրամասները՝ տեսանյութում։