Այսօր՝ օգոստոսի 30-ին, մեկնարկեց «Գութան» փառատոնի մասնակիցների ֆլեշմոբը։ Ֆլեշմոբի մասնակիցները քայլերթով Կասկադից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, այնուհետև Մալիբուի այգի։
Oragir.News-ի տեսախցիկները ֆիքսեցին ֆլեշմոբի ընթացքը, զրուցեցին մասնակիցների հետ։ Անակնկալ կերպով «Գութան» փառատոնի մասնակիցները և «ԱրԱրի» ազգագրական պարի խումբը Օպերայում հանդիպեցին միմյանց։ Փառատոնի մասնակիցները շուրջպար բռնեցին «ԱրԱրի» խմբի անդամների հետ և Օպերայի շենքի բակում իսկական ազգային երեկո սկսվեց։
«Այսօր տոնում ենք Գութան փառատոնի 10 տարին, և որի նպատակն է համատարած դարձնել ազգայի երգը, պարը, և հենց դրա համար մենք հիմնեցինք այս փառատոնը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արսեն Գրիգորյանը։