Արարատի մարզում բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit»-ը. վերջինը հայտնվել է ձորակում. shamshyan.com 
copy image url

Արարատի մարզում բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit»-ը. վերջինը հայտնվել է ձորակում. shamshyan.com 

Ներքին 7 ամիս առաջ - 12:11 28-08-2024
Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում՝ Սիս գյուղի վարչական տարածքում, բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկները պարզել են, որ «Ford Transit»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Հախինյանը, իսկ գնացքավարը եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն էլբակյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված