Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ դպրոցի դիմաց, բախվել են 22-ամյա Արկադի Բուդաղյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Խլղաթյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում:
«ԶԻԼ»-ը եղել է կայանված, երբ «Ford»-ը հարվածել է նրան ու ընկել գետը:
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: