Հեծանիվ քշելը Նիկոլ Փաշինյանի մանկական ֆանտազիան էր. քաղաքացի

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 16:20 27-08-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

Որքան էլ Հայաստանի իշխանությունները խոսում են Եվրոպայի հետ հարաբերությունների և համագործակցության խորացման անհրաժեշտության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ռեժիմի չեղերկամն հնարավորությունների մասին, եվրոպական երկրներ մեկնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դեռևս լի է բազմաթիվ խոչընդոտներով։

Oragir.News-ը զրուցել է քաղաքացի Սամվելի հետ, ով խոսելով Եվրոպայի մասին ասաց․ «Եվրոպան ի՞նչ արեց, որ Արցախում մի ամբողջ ժողովուրդ բլոկադայի մեջ էր, բացի հիմար հայտարարություններից։ Եվրոպան թող գնա իր հարցերը լուծի, պրոբլեմների մեջ խրված է։ Մենք հույսներս պետք է դնենք մեր վրա, խելոք աշխատենք, գործարանները չքանդենք, ռայոններում դատարկություն է»։

Անդրադառնալով գործող իշխանությանն ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գործելաոճին՝ քաղաքացին ասաց, որ դրոշն ու գերբը Հայաստանի սիմվոլն է, որի համար մարդիկ կյանք են տվել․ «Հիմա նասկի է հագնում, ի՞նչ է ցույց տալիս, ինքն իր մանկության ֆանտազիաներն է անում, հետ կարող է մոտոցիկլետ քշել»։

Խոսելով Հայաստանում աշխատանք գտնելու մասին մեր զրուցակիցն ասաց, որ օր օրի Հայաստանում ավելանում են օտարազգիները, և հայերի համար արդեն դժվար է աշխատանք գտնել․ «Սկի մենք գործ չունենք, որ ի՞նչ է այսքան հնդիկ ու պակիստանցի լցվել Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված