Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59/13 հասցեում նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պատը փլվել է ավտոմեքենայի վրա և կա տուժած։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պեմզաբլոկե ահագին հատված, ըստ նախնական տեղեկությունների, քամու հետևանքով թափվել է և այդ պահին անցնելուց է եղել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա և ամբողջ քարերը թափվել են ավտոմեքենայի վրա։
Փրկարարները ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդին և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 թիվ 17 1-ին ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։