Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. հսկայական քարերը թափվել ու հայտնվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. shamshyan.com
copy image url

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. հսկայական քարերը թափվել ու հայտնվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 09:37 09-06-2024
Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Լոռու մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ուսումնասիրում են խնդիրը և պարզել են, որ կա այլ քարերի թափվելու վտանգ ու մարզպետի հանձնարարականով արդեն համապատասխան աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն ինչ եղանակով են վտանգավոր քարերը հեռացնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։