Երևանում 20-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. վերջինը տեղում մահացել է․ shamshyan.com
copy image url

Երևանում 20-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. վերջինը տեղում մահացել է․ shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 11:22 25-08-2024
Այսօր՝ օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնել անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից։

Ինչպեպ դեպքի վայրցի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշն ու դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Նիզամի փողոցում հայտնաբերում են «Chevrolet» մակիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված է։

Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Արաքսյա Մ․-ն է, իսկ վրաերթ կատարած վարորդը նույնպես Երևանի բնակիչ 20-ամյա Ասատուր Ա․-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում