Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը ճանաչվեցին հանրային գերակա շահ և կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունը որոշեց, որ սեփականության օտարման գործընթացը կկազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։